Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է դիվանագետների: Հանդիպման մասնակիցները պահպանել են կորոնավիրուսի ժամանակներում անհրաժեշտ կանոնները: Դիմելով դիվանագետներին, Հռոմի պապն ասել է, որ «ձեռքսեղմում չի լինի, կպահպանվի սոցիալական հեռավորություն, և բոլորն իրար կողջունեն սրտից բխող ժպիտներով»:
«Ես հավատում եմ, որ եղբայրությունն է համավարակի և մեզ պատուհասած շատ չարիքների դեմ իսկական դեղը, ոչ միայն պատվաստանյութը, այլև եղբայրությունն ու հույսն են այն դեղամիջոցները, որոնց կարիքը հիմա ունի աշխարհը»,- ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը:
Հունվարին 84-ամյա Ֆրանցիսկոսը և նախորդ պապ 93-ամյա Բենեդիկտոսը պատվաստվել են կորնավիրուսի դեմ: Վատինակում գրանցվել է կորոնավիրւսի 30 դեպք: Հունվարի 13-ից Վատիկանում պատվաստանյութ են տրամադրում հոգևորականներին և շվեյցարական գվարդիային: